Մատչելիության հղումներ

logo-print

Արեւմուտքը քննարկում է Լիբիայի ժողովրդին պաշտպանելու հնարավորությունները


Արեւմուտքի երկրները քննարկում են Լիբիայի ժողովրդին պաշտպանելու նպատակով այդ երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի նկատմամբ հնարավոր ռազմական գործողություններ սկսելու հարցը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը երեկ հաստատել է, որ ամերիկյան մի քանի ռազմանավեր շարժվում են Լիբիայի ուղղությամբ, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ից դեռ ձեռք չի բերվել համաձայնություն Լիբիա ներխուժելու համար, նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը եւս նման հանձնարարական չի տվել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նույնպես չի բացառել Քադաֆիի նկատմամբ ռազմական ուժի կիրառումը:

Ռուսաստանը եւ Ֆրանսիան էլ հայտարարել են, թե ռազմական գործողությունները հնարավոր են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի առկայության դեպքում միայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG