Մատչելիության հղումներ

Հրդեհ Սունդուկյանի անվան թատրոնում


Այսօր հրդեհ է բռնկվել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` Երեւանի Գրիգոր Լուսավորչի 6 հասցեում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` հրդեհի մասին ահազանգը հնչել է ժամը 15.20-ին, մեկ րոպե անց դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ այրվում է թատրոնի փայտե դեկորների պատրաստման արտադրամասը:

Հրդեհը մարվել է ժամը 15.30-ին:

Այրվել է թատրոնի նշված արտադրամասի հատակը` 4 քառակուսի մետր մակերեսով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG