Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԱԽ-ի քարտուղարը կայցելի Հնդկաստան եւ ԱՄԷ


Մարտի 1-8-ը Հնդկաստան, ապա` Արաբական Միացյալ Էմիրություններ կայցելի Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն` աշխատանքային այցերը կկատարվեն Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Շիվ Շանկար Մենոնի եւ ԱՄԷ-ի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սաիֆ Սուլթան Ալ-Սարիանիի հրավերներով:

Հնդկաստանում պատվիրակությունը կհանդիպի երկրի փոխնախագահի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի պետական նախարարների, Պաշտպանական հետազոտությունների եւ վերլուծությունների ինստիտուտի ղեկավարության, ԱՄԷ-ում` Աբու Դաբիի գործադիր խորհրդի ղեկավար, թագաժառանգ Մուհամադ բեն Զաիդ Ալ-Նահայանի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարի, արտաքին առեւտրի նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG