Մատչելիության հղումներ

logo-print

Քադաֆիի հավաստմամբ` Լիբիայի ամբողջ ժողովուրդը սիրում է իրեն


Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի հավաստմամբ` Լիբիայի ամբողջ ժողովուրդը սիրում է իրեն: Այդ մասին Քադաֆին հայտարարել է ամերիկյան ABC, բրիտանական BBC հեռուստաընկերություններին եւ լոնդոնյան The Times պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Քադաֆին պնդել է, թե մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներում «ցույցեր ընդհանրապես տեղի չեն ունենում», եւ որ մարդիկ կպաշտպանեն իրեն կյանքի գնով:

Մինչդեռ, մարտերը Քադաֆիին հավատարիմ ուժերի եւ ժողովրդական աշխարհազորայինների միջեւ շարունակվում են: Զոհերի թվի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան, ըստ որոշ գնահատականների` կան հազարավոր զոհեր:

Աշխարհազորայինները շարունակում են իրենց վերահսկողությունը պահպանել երկրի տարածքի մեծ մասի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG