Մատչելիության հղումներ

logo-print

Ցույց Հաագայի դատարանի, ապա` Ադրբեջանի դեսպանության դիմաց


Երեկ Հաագայում «Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները» (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա եւ Հայ դատի հանձնախումբ) կազմակերպել են ցույց` ոգեկոչելու Սումգայիթի իրադարձությունների 23-րդ տարելիցը:

Տեղի հայ համայնքից ստացված հաղորդման համաձայն` ցույցի մասնակիցները արտահայտել են իրենց համերաշխությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, Նիդերլանդների կառավարության եւ միջազգային հանրության զորակցությունը հայցելով հակամարտության խաղաղ լուծման համար` հարգելով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Ցույցը սկսվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դիմացի հրապարակում, որից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Հաագայում Ադրբեջանի դեսպանություն:

Դեսպանության դիմաց կազմակերպված ցույցի ընթացքում ցուցարարները պահանջել են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգում, ազատություն Լեռնային Ղարաբաղին, մարդկության դեմ հանցագործությունների եւ ագրեսիայի դադարեցում:

Ցույցը լուսաբանվել է հոլանդական մամուլով:

«Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները» նախատեսում են մարտի 1-ին համապատասխան պահանջագիր հանձնել Նիդերլանդների երկրորդ պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, իր հերթին, հայտնում է, որ երեկ Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Վաշինգտոնում, Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, Բեռլինում, Փարիզում, Բեյրութում, Դամասկոսում եւ Հալեպում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG