Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 4-ին եւ 5-ին Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակներում տեղի կունենա գծին հետեւող եւ իրեր տարբերակող ու դասակարգող ռոբոտների մրցույթ, որին կմասնակցի 8 թիմ: Ռոբոտների նախագծման մրցույթը հայտարարել է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

Աշնանը նախատեսվում է անցկացնել ական փնտրող ռոբոտի մրցույթը, իսկ արդեն տարեվերջին կհայտարարվի նաեւ առանց օդաչուի թռչող սարքերի մրցույթի գրանցումը: Այս մրցույթին նախապատրաստվելու համար նախատեսվում է կազմակերպել աէրոդինամիկայի ավիամոդելավորման դասընթացներ:

Ռոբոտաշինության մրցույթներից բացի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մի քանի կազմակերպությունների աջակցույթամբ նախատեսում է արմռոբոտիքսի խմբակներ բացել դպրոցներում: Այս ուղղությամբ արդեն 5 վարժարանների ու կրթահամալիրների հետ կան նախնական պայմանավորվածություններ:

XS
SM
MD
LG