Մատչելիության հղումներ

Երիտասարդները երթով դատապարտեցին սումգայիթյան ջարդերը


23 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերը դատապարտող երիտասարդական երթը բազմամարդ էր. Հայաստանի երտիասարդական հիմնադրամը երթին միանալու հրավերով դիմել էր բոլոր կուսակցությունների երիտթեւերին, բուհերի ուսանողական խորհուրդներին, երիտասարդական հասարակական կազմակերպություններին, որոնցից շատերն արձագանքել էին:

Երթի մասնակիցները պատրաստել էին նամակ-հայտարարություն, որը ստորագրվել է 40 հայաստանյան կազմակերպությունների կողմից եւ որում նշված է, որ հենց «ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած կոնվենցիայի համաձայն ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է, իսկ Սումգայիթի դեպքերը նույն կոնվենցիայի սահմանած հատկանիշներով ցեղասպանություն է» :

Նամակը հանձնվեց ՄԱԿ-ի գրասենյակ, կազմակերպիչների փոխանցմամբ` այն ուղարկվել է նաեւ Հայաստանում գործող բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին:

XS
SM
MD
LG