Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կոչ է անում դադարեցնել բռնությունները Լիբիայում


Ռուսաստանը կոչ է անում անմիջապես դադարեցնել Լիբիայում քաղաքացիական բնակչության դեմ տեղի ունեցող բռնությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 16-րդ նստաշրջանում հնչեցրած իր ելույթում:

Միեւնույն ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Լիբիայում, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում բոլոր խնդիրները պետք է լուծեն ժողովուրդները` առանց դրսից միջամտության, խաղաղ եղանակով եւ իրավական ճանապարհով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG