Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ավստրիա եւ Սլովակիա


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վիեննա, ուր նախատեսված են նրա հանդիպումները Ավստրիայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ավստրիայի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ եւ ելույթ կունենա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում:

Մարտի 3-ին նախարար Նալբանդյանը Բրատիսլավայում կմասնակցի Վիշեգրադյան քառյակի եւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG