Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարար նշանակվեց Ալեն Ժյուպեն


Ֆրանսիայում արտաքին գործերի նախարար է նշանակվել Ալեն Ժյուպեն: Այդ մասին իր հեռուստաուղերձում հայտարարել է երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Միշել Ալիո-Մարին հրաժարական ներկայացրեց Թունիսի նախկին վարչակազմի հետ իր կապերի առնչությամբ շաբաթներ տեւած քննադատությունից հետո:

Ալեն Ժյուպեն մինչ նոր նշանակումը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությունը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը նա ղեկավարել է նաեւ 1993 - 95 թվականներին, իսկ 1995 - 97 թվականներին եղել է Ֆրանսիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG