Մատչելիության հղումներ

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին բարեփոխումներ է պահանջում իր նախարարներից



Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, թե 100 օր ժամանակ է տալիս նախարարներին՝ իրենց աշխատանքը բարելավելու համար։

Մալիքիի այդ հայտարարությունից օրեր առաջ՝ անցած ուրբաթ, հազարավոր մարդիկ հակակառավարական ցույցի էին դուրս եկել մայրաքաղաք Բաղդադում ու Իրաքի մյուս խոշոր քաղաքներում՝ պահանջելով բարելավել պետական կառույցների աշխատանքը, վերջ տալ համատարած գործազրկությանն ու կոռուպցիային։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հայտարարել է, թե «յուրաքանչյուր նախարար անհատապես պատասխան է տալու իր կատարած աշխատանքի համար». չի բացառվում, որ կատարվեն կադրային փոփոխություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG