Մատչելիության հղումներ

logo-print

Բան Կի-մունը կոչ է անում քայլեր ձեռնարկել Լիբիայի առնչությամբ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Միավորված Ազգերի կազմակերպությանը կոչ է արել հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել Լիբիայում արյունահեղությունը դադարեցնելու համար:

Երկրի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ մնացած անվտանգության ծառայությունների եւ հակակառավարական ցույցերի մասնակիցների միջեւ վերջին օրերին տեղի ունեցած բախումներում, ենթադրաբար, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ են զոհվել:

Բան Կի-մունի այս կոչը, մասնավորապես, ուղղված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը քննարկում է Լիբիային Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի առաջ պատասխանատվության կանչելու վերաբերյալ բանաձեւ:

Հիշյալ բանաձեւը Անվտանգության խորհրդում կարող է քվեարկության դնել այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG