Մատչելիության հղումներ

Քրոուլի. «ԱՄՆ-ը ուզում է, որ կովկասյան տարածաշրջանի երկրները լուծեն իրենց խնդիրները»


Միացյալ Նահանգների փոխպետքրատուղար Ջեյմս Սթայնբերգի ու պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի՝ Կովկաս կատարած այցի նպատակն էր քաջալերել տարածաշրջանի երկրներին գտնել առկա տարաձայնությունների լուծումները, երեկ Վաշիգտոնում հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին։

«Միացյալ Նահանգներն ուզում է, որ տարածաշրջանի երկրները լուծեն իրենց խնդիրները, բացեն սահմաններն ու առավել նորմալ հարաբերություններ հաստատեն։ Դա էր պատճառը, որ Վաշինգտոնը ջանքեր էր գործադրում Ժնեւում եւ այլ վայրերում՝ առաջընթաց արձանագրելու համար», - ասել է պետքարտուղարության խոսնակը՝ ընդգծելով, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերջին մեկ տարվա ընթացքում կանգ է առել։

Արդյո՞ք Միացյալ Նահանգները ծրագրում է քայլեր՝ բանակցություններին նոր շունչ տալու համար հարցին, Քրոլին բացասական պատասխան է տվել՝ պարզաբանելով. - «Մենք չենք կարող պահանջել ավելին, քան պատրաստ են այդ երկրները, սակայն կշարունակենք ուղիներ փնտրել՝ լարվածությունը մեղմելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG