Մատչելիության հղումներ

«Միասին»-ը չի բացառում, որ կարող է աջակցել գործող նախագահի թեկնածությունը գալիք ընտրություններում


Սերժ Սարգսյանի այցը «Միասին»-ի ամառային ճամբար, հուլիս 2010

Սերժ Սարգսյանի այցը «Միասին»-ի ամառային ճամբար, հուլիս 2010

«Միասին» երիտասարդական շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը չի բացառում, որ իրենք էլ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանեն առաջիկա ընտրություններում, քանի որ շարժման գաղափարախոսության համաձայն` «իրենց նպատակները համընկնում են ՀՀ նախագահի նախընտրական եւ վարվող համարձակ ու հավակնոտ քաղաքականության մի շարք կետերի հետ»:

Հակոբ Հակոբյանը կտրականապես բացառում է որեւէ ուժի հարելը կամ անդամակցելը, բայց չի էլ հերքում, որ քաղաքականությունից լիովին խուսափելու են: Ինքն անկուսակցական է, իսկ ՄԻԱԿ կուսակցության հետ «Միասին»-ի կապերի մասին շրջանառվող լուրերը հերքում է` նշելով, որ իրենց աջակցում են մի շարք կազմակերպություններ:

««Միասին»-ը հայրենասիրական շարժում է` ո՜չ ընդդիմադիր, եւ ո՜չ իշխանական», - պնդում է շարժման ղեկավարը` մատնացույց անելով իրենց 3-4 հազար համակիրների շարքերում թե’ իշխանամետ, եւ թե’ ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդ անդամներին:

XS
SM
MD
LG