Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Սեմնեբիի հետ


Երեկ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ, ով ավարտում է իր առաքելությունն այս պաշտոնում:

Առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել է միջազգային քաղաքականությունում ստեղծված նոր իրավիճակը` կապված մի շարք բռնապետությունների փլուզման հետ: «Հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին եւ վատթարացող սոցիալ-տնտեսական դրությանը: Քննարկվել են նաեւ Հայաստանում սրված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները, մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը», - ասված է հաղորդագրությունում:

Տեր-Պետրոսյանը գնահատել է Սեմնեբիի աշխատանքը Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնում, շնորհակալություն հայտնել եւ հաջողություն մաղթել հետագա գործերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG