Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, 17-ը նոյեմբերի, 2010թ.
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, 17-ը նոյեմբերի, 2010թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը աշխատանքային այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Հանդիպման նախօրեին Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է, որ նախագահների հանդիպման օրակարգի հիմնական հարցերից է առեւտրատնտեսական համագործակցությունը:

Հանդիպման օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն է լինելու ատոմային էներգետիկայի բնագավառում համագործակցությունը: Մասնավորապես, նախագահները քննարկելու են Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու հարցը, ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

Ակնկալվում է նաեւ, որ նախագահները կքննարկեն ռուսական գազի նոր գինը Հայաստանի համար:

Քաղաքական օրակարգի հարցերից է լինելու համագործակցությունը ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, ԵվրԱզԷՍ-ում, ինչպես նաեւ Ղարաբաղի հարցը:

Մարտի 5-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը Ղարաբաղի հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG