Մատչելիության հղումներ

Քըրք Քրքորյանը համաձայնել է ստանձնել «Սիս, Մասիս, Նոր Հայաստան» ծրագրի կառավարումը


Քըրք Քրքորյան
Քըրք Քրքորյան
Ամերիկահայ մեծահարուստ, բարեգործ Քըրք Քրքորյանը համաձայնություն է տվել «Սիս, Մասիս, Նոր Հայաստան» ծրագրի կառավարման, սակայն ոչ` ներդրումների համար: Այդ մասին հայտնել է Հանրային խորհրդի (ՀԽ) նախագահ Վազգեն Մանուկյանը ՀԽ-ի փոքր խորհրդի երեկ կայացած նիստում:

Հանրային խորհրդից ստացված հաղորդագրության համաձայն` 400 միլիոն դոլարի ներդրում պահանջող այս ծրագրով նախատեսված է Հայաստանում լճափնյա հանգստավայրեր կազմակերպել` Եղվարդի ջրամբարից մինչեւ խաղատուն, զվարճանքի եւ հանգստի, մարզական այլ շինություններ կառուցել:

Կառուցվելիք խաղատները, ինչպես պարզաբանել է ծրագրի հեղինակը` ամերիկահայ գործարար, ԱՄՆ­-ի եւ Հայաստանի քաղաքացի Արմեն Վարդանյանը, փոխելու են Հայաստանում խաղատնային ավանդույթը. ոչ թե ազարտի, այլ սոցիալական ուղղվածություն կունենան, երբ, «օրինակ, ծեր մարդիկ շատ փոքր գումարներով հնարավորություն կունենան այնտեղ խաղալ, շփվել իրար հետ, ինչպես Լաս Վեգասում է»:

Մարտի կեսերին Հանրային խորհուրդը լսումներ կհրավիրի ծրագրի շուրջ, որին կհրավիրվեն նաեւ Հայաստանի էկոնոմիկայի, բնապահպանության նախարարները, խոշոր եւ միջին գործարարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG