Մատչելիության հղումներ

Ռուբեն Միրզախանյանը` Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր


Երեկ տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի օրակարգում բուհի ռեկտորի ընտրության հարցն էր։

Առաջադրված էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը, ով եւ քվեարկության արդյունքում ընտրվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր:

Բուհի խորհրդի քարտուղար է ընտրվել կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG