Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հրաժեշտի այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:

Նախագահը բարձր է գնահատել Պիտեր Սեմնեբիի ներդրումը Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցության ամրապնդման գործում:

«Այն պահից, երբ դուք ստացաք Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի մանդատը, կարծում եմ` մեր հարաբերությունները, քաղաքական երկխոսությունը նաեւ Ձեր ջանքերի շնորհիվ ամրապնդվեցին»,- ասել է հանրապետության ղեկավարը:

Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին` իր աշխատանքը նման գնահատականի արժանացնելու համար եւ նշել, որ պաշտոնավարման հինգ տարիներին բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ:

Սեմնեբին իր գործունեության անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքից կարեւորել է առաջին հերթին Հարավային Կովկասի երեք երկրների հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին 2009 թվականի որոշումը, որը, ըստ նրա, եվրաինտեգրման ուղին ընտրած Հայաստանի համար ապագան կանխորոշող փաստաթուղթ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG