Մատչելիության հղումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կաթնամթերքի թանկացման առնչությամբ հիմնավորումներ է պահանջել


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր քննարկել է կաթնամթերքի շուկայում առկա զարգացումները:

Հանձնաժողովի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, վերջին օրերին կատարված պարբերական մոնիթորինգի արդյունքում պարզվել էր, որ կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Դուստր Մարիաննա» ընկերությունը բարձրացրել է իր արտադրանքի գները, ինչի հետ կապված հանձնաժողովը որոշել է ուսումնասիրություն սկսել «Դուստր Մարիաննա» ընկերության գործունեության նկատմամբ` տնտեսվարողից պահանջելով ներկայացնել բացատրություններ եւ հիմնավորումներ գների բարձրացման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG