Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի գեղասահքի դպրոցում սառույցի փոխարեն փայտե հատակի վրա են պարապում


ռուս հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն

ռուս հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն

Երեւանի գեղասահքի դպրոցը, որն իր տեսակով միակն է մայրաքաղաքում, այսօր լուրջ խնդիրներ ունի: Դպրոցը չունի սահադաշտ, կրճատվել է նաեւ աշխատակիցների թիվը: Երեւանի սպորտկոմիտեին կցվելուց հետո` դպրոցը կորցրել է իր բոլոր իրավասությունները:

Սահադաշտ եւ անգամ սեփական կնիքը չունեցող Երեւանի գեղասահքի դպրոցի սաները գեղասահք են պարապում առանց սառույցի: Կրճատումների արդյունքում դպրոցի 54 աշխատողներից մնացել են ընդամենը 18-ը: 187 երեխաներին մարզում են ընդամենը 2 մարզիչներ:

Առանց սառույցի`երեխաները միայն խորեոգրաֆիա են պարապում, պարային համարներն էլ բեմադրում են դպրոցի փայտե հատակին եւ միայն ցուցադրությունների ժամանակ դուրս գալիս սառցե ծածկույթի վրա պարելու: Երեւանում գործող 2 սահադաշտերում էլ օրական 2-3 ժամ պարապմունքները բավարար չեն պրոֆեսիոնալ գեղասահորդ դառնալու համար:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG