Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Փիթեր Սեմնեբիին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին` առաքելության ավարտի կապակցությամբ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` կողմերը մտքեր են փոխանակել Արեւելյան գործընկերություն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտու ստեղծման, մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ:

Բարձր գնահատելով Սեմնեբիի աշխատանքը` Հայաստանի արտգործնախարարը կարեւորել է ներկայացուցչի դերը Հայաստան - Եվրամիություն գործակցության գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG