Մատչելիության հղումներ

Ռուսաստանը առաջիկա 10 տարում իր բանակի արդիականացմանը կհատկացնի 600 միլիարդ դոլար


Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Պոպովկինը հայտնել է, որ Ռուսաստանը կհատկացնի 600 միլիարդ դոլար` մինչեւ 2020 թվականը 600 մարտական ինքնաթիռ, 100 նավ եւ 1000 մարտական ուղղաթիռ գնելու համար։

Այդ մեծածավալ ծրագրի նպատակն է արդիականացնել հնացած տեխնիկայով զինված Ռուսաստանի բանակը եւ այն համապատասխանեցնել պատերազմական գործողությունների համար ներկայումս անհրաժեշտ պահանջներին։

Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն անցած շաբաթ ասել էր, որ հաջորդ տարվանից սկսած պետությունը համախառն ներքին արդյունքի ներկայիս կես տոկոսի փոխարեն մեկեւկես տոկոսն է տրամադրելու բանակի արդիականացմանը, զինծառայողների աշխատավարձին եւ պաշտպանության հետ կապված այլ կարիքների։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG