Մատչելիության հղումներ

Կազմակերպված հանցավորությունը այժմ ամենամեծ սպառնալիքն է լրագրողների համար


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ կազմակերպված հանցավորությունը այժմ ամենամեծ սպառնալիքն է մամուլի ազատության համար եւ որպես «լրագրողներին սպառնացող ֆիզիկական վտանգի ամենամեծ աղբյուր» փոխարինել է բռնատիրական վարչակարգերին:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցի համաձայն` 2000-ից մինչեւ 2010 թվականները կազմակերպված հանցավոր խմբավորումների կողմից սպանվել են 141 լրագրողներ եւ լրատվամիջոցների աշխատակիցներ:

Ըստ զեկույցի` առավել հաճախ լրագրողները կազմակերպված հանցախմբերի հարձակման թիրախ են դառնում Մեքսիկայում, որտեղ 2000 թվականից մինչ օրս սպանվել են 69 եւ 2003 թվականից մինչ այժմ անհետ կորել են 11 լրագրողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG