Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիայում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 98-ի


Փետրվարի 22-ին Նոր Զելանդիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, ըստ երկրի իշխանությունների հրապարակած վերջին տվյալների, հասել է 98-ի, եւս 226 մարդ համարվում է անհետ կորած:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քիի փոխանցմամբ` լուրջ մտահոգություններ կան, որ անհետ կորածներից շատերը կենդանի չեն:

6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը հազարավոր շինություններ է ավերել կամ վնասել Քրայսթչըրչ քաղաքում եւ մերձակա բնակավայրերում:

Աղետի պատճառած նյութական վնասը գնահատվում է մոտ 12 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG