Մատչելիության հղումներ

Նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ստեղծման պատմությանը նվիրված ֆիլմ


Շաբաթ օրը` փետրվարի 26-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա «Մենք ենք...» խորհրդանշական անվանումը կրող ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Հրանտ Մաթեւոսյանի համանուն վիպակի հիման վրա նկարահանված «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ստեղծման պատմությանը:

«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1970 թվականին, որից 40 տարի անց դրա ստեղծման պատմությանն անդրադարձող ֆիլմի նկարահանմանը ձեռնամուխ են եղել Հրանտ Մաթեւոսյանի որդին` կինոռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը եւ Հենրիկ Մալյանի աշակերտը` դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանը:

Նրանք ֆիլմի նկարահանման աշխատանքները ավարտել են անցյալ տարվա վերջին` նոյեմբերին:

please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG