Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ի մեդալ` գերմանացի զինծառայողներին


Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում երեկ կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն` Գերմանիայի ՌՕՈւ «Ֆրիզլենդ» գնդի զինծառայողներին «Մարշալ Բաղրամյան» մեդալ հանձնելու կապակցությամբ:

Գերմանացի զինծառայողներին պարգեւները շնորհվել են 2010 թվականին` Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով, գերմանական կոնտինգենտի կազմում Աֆղանստանում հակաահաբեկչական առաքելությանը մասնակցող հայ խաղաղապահների վերապատրաստման գործում աջակցություն ցուցաբերելու համար:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` պարգեւները զինծառայողներին է հանձնել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Միջոցառմանը ներկա էին Բունդեսվերի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պարգեւատրված զինծառայողների հրամանատարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG