Մատչելիության հղումներ

«Երեւանում գրքի բիզնեսը չի կարգավորվի անգամ գրքի միջազգային մայրաքաղաք դառնալու դեպքում»


Հայաստանում գրախանութները գոյատեւում են միայն համառ ջանքերի շնորհիվ, քանի որ գրքի վաճառքի համար չկան արտոնություններ: Երեւանի փոքրաթիվ գրախանութներից երեքը պատկանում է «Բուկինիստ» ընկերությանը, որի տնօրենը Խաչիկ Վարդանյանը 1973 թվականից աշխատում է գրքի բիզնեսում եւ գրքերի մեծ սիրահար է:

Քիչ կարդալու հնարավոր պատճառները Խաչիկ Վարդանյանը փնտրում է կրթական համակարգում` ենթադրելով, որ դպրոցներում չեն հանձնարարում գրքեր եւ չեն պահանջում կարդալ, իսկ բուհերում բավարարվում են պատճենած տետրեր կարդալով: Գրախանութի բազմամյա վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենալավը վաճառվում է մանկական գրականությունը:

2012-ին Երեւանը ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ Գրքի միջազգային մայրաքաղաքն է լինելու: 37-ամյա աշխատանքային փորձ ունեցող գրավաճառի կարծիքով` խնդիրները դրանով չեն լուծվի եւ «գրքի բիզնեսը Հայաստանում կշարունակի մնալ կաթվածահար»:

XS
SM
MD
LG