Մատչելիության հղումներ

Աշխարհի շատ երկրներում գործատուներն ակտիվորեն համագործակցում են բուհերի հետ, եւ վերջինները հանդես են գալիս իբրեւ գիտահետազոտական կենտրոներ: Հայկական բուհերի դեպքում այս համագործակցությունը բավական սահմանափակ է, եւ նման ավանդույթ ձեւավորելու գործում ռեկտորները մեծ են համարում հենց ընկերությունների նախաձեռնող դերը:

Բուհ-մասնավոր հատված հարաբերությունները համեմատաբար իրատեսական են Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում, որի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի փոխանցմամբ` այս ուղղությամբ հստակ քայլեր են կատարվել, որոնք արդյունք են տվել:

XS
SM
MD
LG