Մատչելիության հղումներ

Fortune Oil-ը Հայաստանի հանքահումքային ոլորտում կես միլիարդ դոլար կներդնի


Fortune Oil ընկերությունը Հայաստանի հանքահումքային ոլորտում շուրջ կես միլիարդ դոլարի ներդրումներ կիրականացնի: Այդ մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Fortune Oil-ի գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանգ Չուն, Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարեւորում է հանքահումքային ոլորտում կատարվող ներդրումներն ու բարձր է գնահատում այն մեծածավալ ներդրումային ծրագիրը, որով հանդես է գալիս Fortune Oil ընկերությունը:

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանում ներդրումները կիրականացնեն երկու փուլով: Արդյունքում, նրանց խոսքերով, երկրում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ, կիրականացվի մարդկային ռեսուրսների ու համայնքների ուժեղացում` բնապահպանական լավագույն չափանիշների պահպանմամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում երկարաժամկետ հեռանկարում ընկերության ներդրումների շարունակականության հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG