Մատչելիության հղումներ

Կրեմլում այս տարի կկայանա հայկական երկու մրցանակաբաշխություն


Armenia - the award of Tashir 2011 Armenian music awards in Moscow
Armenia - the award of Tashir 2011 Armenian music awards in Moscow

Այս օրերին հեռուստաեթերում գովազդվում է երկու մրցանակաբաշխություն, որոնք տեղի են ունենալու ապրիլին մոսկովյան Կրեմլի դահլիճում: Կազմակերպիչների շրջանում առաջացած տարաձայնությունների պատճառով Սփյուռքում անցկացվող ամենամեծ մրցանակաբաշխություններից մեկին` «Տաշիր»-ին զուգահեռ կանցկացվի մեկ այլ` «Արմենիա» մրցանակաբաշխություն:

Ապրիլի 3-ին նախատեսված հինգերորդ «Տաշիր» մրցանակաբաշխությունը Հանրայինից տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերության եթեր: «Տաշիր Մեդիա» ընկերության գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանի խոսքով` այս փոփոխության պատճառներից մեկն էլ այն է, որ իրենք աշխատում են «Comedy Production»-ի հետ:

Իսկ «Արմենիա» փրոդաքշնի նախաձեռնած «Արմենիա» մրցանակաբաշխությունը հանրայինի եթերում կկայանա ապրիլի 16-ին:

«Տաշիր»-ի կազմակերպիչները պնդում են, որ դրանք միանգամայն տարբեր մրցանակաբաշխություններ են, եւ իրենք են որոշում կայացրել հրաժարվել «Արմենիա» փրոդաքշնից, «քանի որ ուզում էին բարելավել մրցանակաբաշխության որակը»:

XS
SM
MD
LG