Մատչելիության հղումներ

Աֆղանստանում զոհված վրացի զինծառայողների թիվը հասավ 6-ի


Աֆղանստանում ականի պայթյունից մեկ վրացի զինծառայող է զոհվել, եւս երկուսը վիրավորվել են: Այդ մասին այսօր հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` զոհվածը կապրալ Գիորգի Ավալիանին է, վիրավորվել են կապրալներ Նիկոլոզ Դեյսաձեն եւ Էդնար Աբուլաձեն, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Զինծառայողները խաղաղապահ առաքելություն էին իրականացնում Հելմանդ նահանգում:

Աֆղանստանում զոհված վրաց զինծառայողների թիվը այդպիսով հասավ 6-ի. 5 զինծառայողներ զոհվել են անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին:

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում վրացի 900 զինծառայողներ, որոնցից 700-ը` ԱՄՆ-ի, 200-ը` Ֆրանսիայի հրամանատարության ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG