Մատչելիության հղումներ

3 զոհ եւ 2 վիրավոր` Արմավիր - Երեւան ճանապարհին ավտովթարի հետեւանքով


Երեկ երեկոյան Արմավիր - Երեւան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում ԳԱԶ-2410 մակնիշի 68ՌՏ863 պետհամարանիշով եւ ՎԱԶ-21112 մակնիշի 08ԼՕ647 պետհամարանիշով ավտոմեքենաների բախվելու հետեւանքով 3 մարդ զոհվել եւ 2-ը մարմնական վնասվածքներ են ստացել:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` վթարի մասին տեղեկատվությունը ստացվել է ժամը 18.40-ին, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը:

Մինչ փրկարարների տեղ հասնելը տեղի ուժերով ՎԱԶ-21112 ավտոմեքենայից դուրս են բերվել 25-ամյա Վալերիկ Տոնոյանի եւ 25-ամյա Կարեն Համզյանի, ԳԱԶ-2410-ից` 50-ամյա Մանուկ Մարգարյանի դիակները, ինչպես նաեւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 25-ամյա Արթուր Մարտիրոսյանը եւ 44-ամյա Արթուր Միրզոյանը, որոնք տեղափոխվել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց: Տուժածների վիճակը բժիշկներ կողմից գնահատվել է կայուն ծանր:

Վթարի հանգամանքները դեռեւս պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG