Մատչելիության հղումներ

«Հեղաշրջման իրական վտանգի» դեպքում Լուկաշենկոն չէր խուսափի բանակն օգտագործելուց


Ալեքսանդր Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել զինված ուժերի ներգրավումը երկրում «սահմանադրական կարգը պահպանելու համար»:

Ինչպես հաղորդում է բելառուսական «Բելտա» պետական լրատվական գործակալությունը, այս հայտարարությունը Լուկաշենկոն արել է` ելույթ ունենալով զինծառայողների առջեւ:

Բելառուսը նախագահը շեշտել է, թե այժմ տնտեսության հետ մեկտեղ առաջին պլան է մղվում արտաքին քաղաքական ոլորտում ազգային անվտանգության ապահովման խնդիրը:

«Դա ակնառու ցույց տվեց ընտրական գործընթացը մեր երկրում: Դեկտեմբերի 19-ի իրադարձությունները մեկ անգամ եւս հաստատեցին, որ մեր երկրի դեմ իսկական դավադրություն էր կազմակերպված: Այդ դավադրությունը հովանավորում էին օտարերկրյա հատուկ ծառայությունները, իսկ կատարողների սեւ գործը տրվել էր տեղական այսպես կոչված քաղաքական առաջնորդներին», - պնդել է Լուկաշենկոն ու հավելել. - «Ես ինքս, ինչպես եւ ոստիկանությունն ու զինվորականությունը, պատրաստ էինք ցանկացած հանգուցալուծման: Իսկ եթե մենք պատրաստ չլինեի՞նք` այդ դեպքում մենք այս հանդիպումը ձեզ հետ չէինք անցկացնի»:

Նրա խոսքով` Բելառուսում իշխանությունը տապալելու ծրագիրը գալիս էր Գերմանիայից եւ Լեհաստանից:

«Մենք պաշտպանեցինք Բելառուսի սահմանադրական կարգը, անկախությունն ու բարեկեցությունը», - հայտարարել է Լուկաշենկոն եւ շեշտել, որ եթե իրավիճակն այնպես փոխվեր, որ երկրում հեղաշրջման իրական վտանգ լիներ, ապա ինքը չէր խուսափի զինված ուժերն օգտագործելուց:

Անդրադառնալով Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային աֆրիկայում ծավալվող իրադարձություններին` Բելառուսի նախագահը ասել է. - «Վերցնենք Եգիպտոսը` իր 80 միլիոնանոց բնակչությամբ. ինչ է, այնտեղ 80 միլիոն մա՞րդ է ընդվզել` նույնիսկ միլիոն չկար, 80-միլիոնանոց Եգիպտոսի համեմատությամբ դա ի՞ նչ տոկոս է կազմում, ամբողջ երկիրը խառնեցին: Եվ իրավիճակն այնտեղ դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի: Արյունահեղությունից փրկեց բանակը` իր հանգիստ գործողություններով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG