Մատչելիության հղումներ

logo-print

Զարուհի Փոստանջյանի եղբայրը հրավիրվել է ԱԱԾ


Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարցաքննության է հրավիրվել Ազգային ժողովի «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանը:

Հարցաքննությունը, սակայն հետաձգվեց, քանի որ ԱԱԾ չէր ներկայացել Տիգրան Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Կազմվեց արձանագրություն, որ մենք ներկայացել ենք, քանի որ փաստաբանը ներկա չէր, առաջարկեցինք, որ հարցաքննությունը կայանա երկու օրից», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորը ասաց, որ ծանուցագրի մեջ նշված չէ, թե ինչ կարգավիճակում է եղբայրը հրավիրվել ԱԱԾ:

Մեկնաբանելով եղբոր` իշխող Հանրապետական կուսակցությանը անդամակցության մասին խոսակցությունները, Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. - «Եթե իմ եղբայրը իրապես լիներ Հանրապետական կուսակցության անդամ, ապա նա կվայելեր այդ կուսակցության աջակցությունը եւ չէր սպասի, որ իրեն աջակցեր ընդդիմադիր հասարակությունը: Մեզ համար անհասկանալի է, որ այս լուրերը տարածում են իրենց ընդդիմադիր կոչողները»:

Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանին առնչվող փաստի կապակցությամբ: Պատգամավորը այդ գործի հարուցումը կապում է իր քաղաքական գործունեության հետ, նույնն է պնդում նաեւ նրա եղբայրը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG