Մատչելիության հղումներ

Լիբիայում բախումները շարունակվում են


Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում չեն դադարում ցուցարարների եւ կառավարական զորքերի միջեւ բախումները, որոնց հետեւանքով արդեն հարյուրավոր մարդիկ են զոհվել:

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին հերքել է երկրից իր փախուստի մասին տեղեկությունները: Հանդես գալով պետական հեռուստատեսությամբ` նա ժողովրդին կոչ է արել չհավատալ օտարերկրյա հեռուստակայանների տարածած տեղեկատվությանը, թե ինքը մեկնել է Վենեսուելա:

Ավելի վաղ Լիբիայի իշխանությունները ռազմական օդուժ էին օգտագործել մայրաքաղաքում եւ երկրի այլ քաղաքներում հակակառավարական ցույցերը ցրելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր կքննարկի երկրում ստեղծված իրավիճակը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը խորը մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ` Լիբիայի իշխանություններին կոչ անելով դադարեցնել արյունահեղությունը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւս երեկ երեկոյան Լիբիայի իշխանություններին արյունահեղությունը անհապաղ դադարեցնելու կոչով է դիմել: Քլինթոնը երկրի իշխող վարչակազմին հիշեցրել է մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտության մասին:

Ցուցարարների դեմ բռնությունները անհապաղ դադարեցնելու եւ զսպվածություն ցուցաբերելու կոչով է հանդես եկել նաեւ Եվրամիությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG