Մատչելիության հղումներ

Կրթության եւ գիտության նախարարությունը սկսում է մասնավոր սեկտորին ներգրավել ավագ դպրոցներին աջակցելու եւ հենց դպրոցից իրենց համար ապագա մասնագետներ պատրաստելու գործընթացի մեջ: Մասնավորապես նախարար Արմեն Աշոտյանի եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջեւ կնքված հուշագրի համաձայն` յուրաքանչյուր տարի հիմնադրամը պարտավորվում է թիվ 16 ավագ դպրոցին տրամադրել պետբյուջեից ստացված հատկացումների 50 տոկոսի չափով լրացուցիչ ֆինանսավորում:

Հուշագրի համաձայն` մայրաքաղաքի նշված ավագ դպրոցում կներդրվեն ժամանակակից ուսուցման մեթոդներ` նպաստելով կրթության որակի բարձրացմանն ու ուսուցիչների հմտությունների զարգացմանը: Արմեն Աշոտյանի խոսքով` իրենք ընտրել են ամենավատ վիճակում գտնվող ավագ դպրոցը, որը վերանորոգման, դասասենյակների արդիականացման եւ կահավորման, ինչպես նաեւ ուսուցիչների մասնագիտական որակի կատարելագործման դասընթացների կարիք ունի:

Այս շաբաթվա ընթացքում համագործակցության եւս մեկ հուշագիր կստորագրվի. Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը իր հովանու տակ կվերցնի թիվ 3 ավագ դպրոցը:

XS
SM
MD
LG