Մատչելիության հղումներ

Շփման գծում Ադրբեջանի բանակի զինվոր է զոհվել, մեկ այլ զինվոր վիրավորվել է


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զոհվել է Ադրբեջանի բանակի 21-ամյա զինծառայող Թուրալ Հուսեյնովը: Այդ մասին հաղորդում է 1news.az լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ադրբեջանական ռազմական գերատեսչությունից հաղորդել են նաեւ հայկական կողմի կրակից մեկ այլ զինծառայողի` Հիքմյաթ Ռզազադեի վիրավորվելու մասին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ, հրադադարը խախտել է հայկական կողմը` գնդակոծելով ադրբեջանական դիրքերը, մասնավորապես, Ադրբեջանի Գերանբոյի եւ Ֆիզուլու շրջանի մի շարք գյուղերի մոտ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մինչդեռ, «փետրվարի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում արձակվել է ավելի քան 1000 կրակոց»:

«Չնայած հակառակորդի կողմից դրսեւորած ակտիվությանը, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG