Մատչելիության հղումներ

Էռնեստ Վարդանյանի ներման հարցով կարելի է դիմել 2017 թվականից ոչ շուտ


Մերձդնեստրում լրտեսության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի ներման հարցով կարելի է դիմել 2017 թվականից ոչ շուտ: Այդ մասին ասված է չճանաչված հանրապետության նախագահի աշխատակազմից ի պատասխան Վարդանյանի հարազատների դիմումի ստացված նամակում:

Մերձդնեստրի նախագահի աշխատակազմի ղեկավարը նամակում գրում է, որ համաձայն մի շարք օրենսդրական ակտերի` «ծանր եւ առավել ծանր հանցագործությունների համար դատապարտվածների ներման միջնորդությունները քննարկվում են նրանց կողմից պատժի ոչ պակաս քան 1/2-ը կրելուց հետո»:

«Էռնեստ Վարդանյանը Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության Գերագույն դատարանի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտվել առանձնապես ծանր հանցագործությունների շարքը դասվող հանցագործություն կատարելու համար: Պատիժը կրելու սկիզբը 2010 թվականի ապրիլի 7-ն է: Հետեւաբար, Դուք կարող եք ներման մասին նոր միջնորդությամբ Մերձդնեստի Մոլդավական Հանրապետության նախագահին դիմել 2017 թվականի հոկտեմբերից ոչ շուտ», - ասված է նամակում:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG