Մատչելիության հղումներ

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ հինգ մարզերում


Այսօր ժամը 13-ի դրությամբ Հայաստանի Արագածոտնի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկագրի համաձայն, Արագածոտնի մարզում փակ են Ապարանի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները` բացի Վարդենուտ, Ծաղկաշեն, Արագած, Արա, Շենավան գյուղերից, Տավուշի մարզում` Բերդ - Ճամբարակ ճանապարհը, Գեղարքունիքի մարզում` Մադինա, Վերին Գետաշեն, Շիրակի մարզում` Ձորաշեն, Աղվորի, Սարգյուղ համայնքների ճանապարհները:

Վայոց Ձորում ավտոճանապարհը դժվարանցանելի է Սելիմում, Տավուշի մարզում` Սեմյոնովկա, Շիրակի մարզում` Սալուտ, Մուսայելյան, Հարթաշեն, Ջաջուռ համայնքներում:

Բոլոր մարզերում` բացի Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերից, ճանապարհները մաքրելու համար աշխատում է ընդհանուր առմամբ ավելի քան 100 միավոր տեխնիկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG