Մատչելիության հղումներ

Թունիսի ժամանակավոր կառավարությունը պահանջում է Բեն Ալիի էքստրադիցիան


Թունիսի ժամանակավոր կառավարությունը երկրի նախկին նախագահ Զին Աբիդին Բեն Ալիին էքստրադիցիայի ենթարկելու խնդրանքով դիմել է Սաուդյան Արաբիային:

Թունիսում նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների արդյունքում նախագահ Բեն Ալին հունվարի 14-ին փախավ երկրից` ապաստան գտնելով Սաուդյան Արաբիայում:

Թունիսի ժամանակավոր կառավարությունը նաեւ խնդրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին` տեղեկատվություն տրամադրել Բեն Ալիի առողջական վիճակի մասին, քանի որ ավելի վաղ հաղորդվում էր, որ նա կոմայի մեջ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG