Մատչելիության հղումներ

Լիբիայում ցուցարարները գրավել են մի քանի ռազմաբազաներ


Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի որդին հաստատել է այն փաստը, որ ցուցարարները գրավել են մի քանի ռազմաբազաներ, նրանց մոտ հայտնվել են զինամթերք եւ տանկեր:

Սաիֆ Ալ-Իսլամը Լիբիայի ժողովրդին ուղղված իր հեռուստաելույթում հայտարարել է քաղաքացիական պատերազմի վտանգի մասին:

«Եթե երկրում քաղաքացիական պատերազմ սկսվի, ապա կայրվի ամբողջ նավթը, եւ դրանից ոչ ոք օգուտ չի քաղի», - ասել է Մուամար Քադաֆիի որդին:

Նա նաեւ հայտարարել է, որ Լիբիայի բանակը ապահովելու է երկրի անվտանգությունը ցանկացած գնով:

Ընդդեմ երկրի նախագահ Մուամար Քադաֆիի Լիբիայում սկիզբ առած բողոքի ակցիաների ընթացքում, իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 200 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG