Մատչելիության հղումներ

Եմենում նույնպես ցույցեր են տեղի ունենում


Եմենում 11 օր շարունակ ընդդիմադիր ցուցարարները պահանջում են 32 տարի իշխող նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի հրաշարականը։

Երեկ մայրաքաղաք Սանաան դարձել է նախագահի աջակիցների եւ ընդդիմության բախման էպիկոնտրոն։ Հաղորդվում է հինգ վիրավորների մասին։

Ըստ ականատեսների, ընդդիմադիրներից մեկը սպանվել է հրազենից, սակայն Եմենի ներքին գործերի նախարարությունը հերքում է այդ հաղորդագրությունը։

Այսօր մայրաքաղաքում շուրջ 3 հազար ուսանողներ են ցույց անցկացնում։
Սալեհի կառավարման դեմ ցույցեր են կազմակերպվել նաեւ Իբբ եւ Թաիզ ավաններում։

Սալեհը համարվում է ԱՄՆ-ի դաշնակիցը Ալ-Ղայդայի դեմ պայքարում։ Վերլուծաբանների փոխանցմամբ, քաղաքական եւ սոցիալական հանգամանքներից բացի Եմենում կացությունը ապակայունացնող խնդիրներից մեկն էլ երկրի հարավային շրջանում առյկա անջատողական շարժումն է։

Եմենի հյուսիսային եւ հարավային հատվածները միավորվել են 1990 թվականին։ Եմենի նավթային պաշարների մեծ մասը գտնվում է հարավում, որտեղ բնակիչներից շատերը համոզված են, որ շահագործվում են հյուսիսի կողմից։

Հարավային անջատողական շարժման առաջնորդ Հասան Բաումի ազգականները հայտնել են, որ զինվորականներն այսօր Ադենում նրան ձերբակալել եւ անհայտ ուղղությամբ են տարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG