Մատչելիության հղումներ

logo-print

Ջալալաբադում երեկվա գրոհից զոհվել է 38 մարդ


Աֆղանստանում դրամատան վրա մահապարտ ահաբեկիչների երեկ իրագործած հարձակման արդյունքում սպանվածների թիվը հասել է 38-ի։ Վիրավորվել է ավելի քան 70 մարդ։

Սահմանապահների հագուստով ահաբեկիչները եւ զինյալները Ջալալաբադ ավանում ներխուժել են «Քաբուլբանկի» տեղական մասնաճյուղի շենք եւ ռումբեր են պայթեցրել այն պահին, երբ բանկում հավաքված Աֆղանստանի անվտանգության ուժերի զինծառայողները աշխատավարձ են ստացել։

Գրոհի համար պատասխանատվությունը «Թալիբան» շարժումն է ստանձնել։

Երեկվա այդ հարձակումը համարվում է ամենաարյունալին անցած 8 ամիսների ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG