Մատչելիության հղումներ

Բահրեյնում ցուցարարները հավաքվել են Մարգարտյա հրապարակում


Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում հազարավոր ցուցարարներ վերստին հավաքվել են Մարգարտյա հրապարակում այն բանից հետո, երբ հատուկ նշանակության ոստիկանության ստորաբաժանումները հեռացել են փողոցներից։

Ցուցարարները երեկվանից հրապարակում վրաններ են տեղադրել եւ հայտնել են, որ բողոքի ակցիան երկարատեւ է լինելու։

Բահրեյնի ընդդիմությունը եւ թագաժառանգ Սալման բին Համադ ալ Խալիֆան այսօր բանակցելու են։

Բահրեյնում մեկ շաբաթ տեւող բողոքների ընթացքում սպանվել է 6 մարդ։
Պարսից ծոցում գտնվող այդ երկրում իշխում է սուննի մահմեդականների Ալ Խալիֆա արքայական ընտանիքը, մինչդեռ, բնակչության մեծ մասը շիա մահմեդականներ են, ովքեր հայտարարում են, որ հալածանքների են ենթարկվում սուննիների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG