Մատչելիության հղումներ

Լիբիացիները շարունակում են ցույցերը


Լիբիացի ցուցարարները նորից դուրս են եկել արյունալի բախումների էպիկենտրոն դարձած Բենղազի քաղաքի փողոցներ։

Թունիսի եւ Եգիպտոսի իրադարձություններից ոգեւորված ցուցարարները պահանջում են երկիրը չորս տասնամյակ ղեկավարող Մուամար Ղադաֆիի հրաժարականը։

«Հյուման Ռայթս Ուոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, Լիբիայում փետրվարի 16-ից սկսված հակակառավարական զանգվածային բողոքների ընթացքում սպանվել է առնվազն 104 մարդ։

Ըստ ականատեսների, Լիբիայի մեծությամբ երկրորդ քաղաք Բենղազիում քաոսային վիճակ է, անվտանգության ուժերը գնդացիրներից կրակահերթեր են արձակում մարդկանց վրա, ցուցարարներին ոչնչացնում են շենքերի տանիքներին դիրքավորված նշանառուները։

Այս հաղորդագրությունները ստուգել հնարավոր չէ, քանի որ բանակը օտարերկրացի լրագրողներին արգելում է մուտք գործել Բենղազի։

Լիբիայի մահմեդական առաջնորդները անվտանգության ուժերին կոչ են արել չսպանել խաղաղ մարդկանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG