Մատչելիության հղումներ

Սոմալիի ծովահենները գերի են վերցրել 4 ամերիկացիների


Ուրբաթ օրը Սոմալիի ծովահենները զբոսանավ են գրավել եւ գերել 4 ամերիկացիներից բաղկացած անձնակազմին:

Քենիայում ԱՄՆ-ի դեսպանատան խոսնակ Մեթ Գոշկոն հայտարարել է, որ ամերիկյան համապատասխան գործակալությունները քննարկում են «հնարավոր արձագանքի տարբերակները»:

Ծովահենները շարունակում են իրենց հարձակումները Արեւելյան Աֆրիկայի ափամերձ ջրերում, չնայած այստեղ հերթապահություն իրականացնող ռազմանավերի միջազգային ուժերի ներկայությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG