Մատչելիության հղումներ

logo-print

Բժիշկները 30-ամյա տղամարդու գանգից հեռացնում են 4 տարի այնտեղ մնացած դանակը


Հարավային Չինաստանում վիրաբույժները 30-ամյա տղամարդու գլխից հաջողությամբ դուրս են հանել դանակի 10 սանտիմետր երկարությամբ կոտրված շեղբը, որը նրա գլխում մնացել էր շուրջ 4 տարի, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը:

Լի Բույան անունով հիվանդը Չինաստանի Յուքսի քաղաքի Ժողովրդական հիվանդանոց էր դիմել` գանգատվելով ուժեղ գլխացավերից ու շնչառական դժվարություններից:

Լի Բույանը բժիշկներին պատմել էր, որ տարիներ առաջ իր վրա հարձակված կողոպտիչը դանակով հարվածել էր իր աջ ծնոտի ներքեւի հատվածին: Ուսումնասիրելով հիվանդի գլուխը` բժիշկները հայտնաբերել էին, որ դանակը կոտրվել էր եւ շեղբը տարիներ շարունակ թաղված էր մնացել գանգում` դառնալով առողջական լրջագույն խնդիրների պատճառ:

Որպես «հրաշք» բնութագրված վիրահատության արդյունքում բժիշկներին հաջողվել է դուրս բերել դանակի շեղբը:

30-ամյա Լի Բույանի դեպքը չինական լրատվամիջոցների թիվ 1 թեման է: «Հրաշք» վիրահատության մասին լուրը նաեւ չինական ինտերնետային կայքերում ամենաշատը քննարկվող թեման է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG