Մատչելիության հղումներ

Զորքերի մի մասը դուրս է բերվում Բահրեյնի մայրաքաղաքից, մինչ հակակառավարական բողոքի ցույցերը շարունակվում են


Շուրջ 40 զրահապատ մեքենաներ այսօր լքել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի կենտրոնական հրապարակը, որը վերջին օրերի հակակառավարական ցույցերի հիմնական թատերաբեմն էր:

CNN-ի փոխանցմամբ, սա վերջին 12 ժամերի ընթացքում մայրաքաղաքից դուրս բերված 3-րդ զինորական շարասյունն է:
Զորքերի դուրս բերման ուղղությամբ քայլերը սկսվեցին այն բանից հետո, երբ Բահրեյնի թագավորական ընտանիքը ցուցարարներին երկխոսության կոչ հղեց: Ի պատասխան` ընդդիմադիրները պահանջել էին դուրս բերել զորքերին:

Այդուհանդերձ, ոստիկանության եւ զինծառայողների նվազեցված քանակով ուժեր շաբաթ օրը շարունակում էին հերթապահությունը Մանամայի հրապարակում:

Ընդդիմությունը հայտարարել է ցույցերը շարունակելու մտադրության մասին:

Ուրբաթ օրը անվտանգության ծառայությունները մայրաքաղաքում կրակ էին բացել ցուցարարների ուղղությամբ եւ առնվազն 4 հոգու սպանել: Այս մասին CNN-ին հայտնել է տեղի հիվանդանոցներից մեկի աշխատակիցը:

Բահրեյնում հակակառավարական բողոքի ակցիաները չեն դադարում երկուշաբթի օրվանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG