Մատչելիության հղումներ

Ալբանիայի ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը


Ալբանիայի ընդդիմության տասնյակ հազարավոր աջակիցներ ուրբաթ օրը բողոքի երթ է անցկացրել մայրաքաղաք Տիրանայում` պահանջելով կառավարության հրաժարականը եւ իշխանավորներին մեղադրելով կոռուպցիայի մեջ:

Կառավարության շենքը շրջապատված էր ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներով: Անվտանգության ծառայությունները շենքը հատուկ հսկողության տակ էին վերցրել, քանի որ հենց այստեղ հունվարի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 4 մարդ էր զոհվել ցուցարարների եւ ոստիկանության ուժերի միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում:

Ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը պահանջում է պահպանողական քաղաքական ուժերը ներկայացնող վարչապետ Սալի Բեիշայի հրաժարականը` կառավարության ղեկավարին մեղադրելով կոռուպցիայի եւ 2009 թվականի ընտրությունների արդյունքները կեղծելու համար:

Ի պատասխան` Բերիշան ընդդիմությանը մեղադրել է պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG